Առարկա ` կենսաբանություն

Մանկավարժ` Գ. Սահակյան

Դասարան`9գ

Դպրոց` հ. 78

Օրինակելի  ամփոփիչ  դաս

Դասի թեման

  • Սպիտակուցների կենսաբանական
    Ֆունկցիաները
  • Հորմոնները որպես կարևորագույն սպիտկուցներ,որպես կենսաբանական ակտիվ նյութեր
  • Վահանագեղձի հորմոններ (թիրօքսիին, եռայոդ թիրոնին, թիրեոկալցիտոնին)
  • գեղձի  գեր և թեր ֆունկցիաները  մարդու օրգնիզմում

Դասին  հատկացված  ցուցադրական նյութեր`տեսաֆիլմ,սպիտակուցի կառուցվածքը ցուցադրող պլակատներ,աղյուսակներ , մուլյաժներ:

Դասն ընթանում է երկու փուլով :

Դասի նպատակը և  խնդիրները-

սպիտակուցները ներկայացնել , որպես ամինաթթուներից կազմված պրոտեիններ: Ներկայացնել սպիտակուցի ծավալային կառոցվածքը :(տես տեսանյութը)Դասի ընթացքում օգտագործվող մտագրոհի մեթոդը թույլ է տալիս ամբողջ դասարանի մասնակցությունը և ակնկալվում է պատասխանների հիման վրա քննարկում հետևյալ հարցերի շուրջ:

Խթանող հարցեր(առաջին փուլ)

  1. Ի±նչ կառուցվածք ունի սպիտակուցը:
  2. Կենդանի օրգանիզմներում քանի՞ տեսակի ամինաթթուներ կան:
  3. Որտե±ղ են սինթեզվում  սպիտակուցները: Ի՞նչն է որոշում սպիտակուցների տարաբնույթ լինելը:
  4. Սպիտակուցի ծավալային կառուցվածք:

Ակնկալվող պատասխաններ

 

  1. Սպիտակուցը որպես պոլիմեր կազմված է  ամինաթթուներից:
  2. Կնեդանի օրգանիզմներում հայտնի  են 20-22 ամինաթթուներ: (տես ամինաթթուների աղյուսակ1)
  3. Սպիտակուցները սինթեզվում են ռիբոսոմներում, սինթեզն  ընթանում է երկու փուլով ` տրանսկրիպցիա , տրանսլյացիա:
  4. Սպիտակուցի բնույթը որոշում է ամինաթթուների որակով , քանակով, հաջորդակամությամբ:

Սպիտակուցի ծավալային կառուցվածքը

Սպիտակուցն ունի առաջնաային կառուցվածք – կովալենտ կապեր

Երկրորդային կառուցվածք- ջրածնային կապեր

Երրորդային կառուցվածք- հիդրոֆոբ կապեր

Որոշ սպիտակուցներ ունեն չորրորդային կառուցվածք  ( տես տեսանյութ)

Սպիտակուցի ծավալային կառուցվածք

Ամինաթթուներ  

Ò Լիզին

Ò Մեթիոնին

Ò Պրոլին

Ò Սերին

Ò Թիրոզին

Ò Տրիոնին

Ò Տրիպտոֆան

Ò Ֆենիլ ալանին

Ò Ցիստին

Ò Լեյցին

Ò Արգինին

Ò Ասպարագին

Ò Ասպարագինաթթու

Ò Վալին

Ò Հիստիդին

Ò Գլիցին

Ò Գլյուտամին

Ò Գլյուտամինաթթու

Ò Իզոլեյցին

Սպիտակուցի կենսաբանական ֆունկցիաներ

Ò Ազդանշանային

Ò Գունանյութ

Ò Պաշտպանական

Ò Կառուցողական

Ò Կատալիզային

Ò Փոխադրական

Ò  Շարժողական

Ò Էներգետիկ

Ò Հորմոնալ

Սպիտակուցի կենսաբանական ֆունկցիաները քննարկումից հետո անցնում դասի երկրորդ փուլին:

Երկրորդ փուլ- հորմոնները դիտարկվում են , որպես ներզատիչ գեղձերի կողմից արտադրված կենսաբանական ակտիվ նյութեր: (տես աղյուսակ)

Առանձին քննարկելով , ցուցադրելով  վերոհիշյալ գեղձերի տեղը մարդու օրգանիզմում և սինթեզված հորմոնները , նրանց մոտավոր ֆունկցիաները  , հատուկ առանձնացվում է վահանաձև գեղձը:          Սինթեզված հորմոնները ` թիրօքսին , եռայոդ թիրոնին , թիրեոկալցիտոնին :

Խթանող հարցեր

(երկրորդ փուլ)

  1. Որտե±ղ է գտնվում վահանաձև գեղձը , որո±նք են ներզատիչ գեղձերը:
  2. Ի±նչ  հորմոններ է արտադրում վահանաձև գեղձը:
  3. Ո±ր քիմիական տարրի  առկությունն է պետք այդ հորմոնների սինթենզման պրոցեսում:
  4. Ի±նչ հիվանդություններ են առաջանում վահանագեղձի թեր և գեր ֆունկցիաների դեպքում:

Վահանաձև գեղձ

Գտնվում է շնչափողի  կոկորդային հատվածում: Գեղձը փոքրիկ մարմին է կազմված էպիթելային հյուսվածքի միաշերտ բջիջներից, որոնք լցված են կոլորիտ նյութով, որտեղ սինթեզվում են հորմոններ: Այն կազմված է մի քանի բլթերից, քաշը` 30-40 գր., կանանց մոտ կշիռը և մակերեսը ավելի մեծ է:

Վահանաձև գեղձի խանգարումները լինում են ի ծնե  և ձեռքբերովի: Ձեռքբերովի- ները լինում են երկարատև վարակային  հիվանդություններից հետո կամ  արտաքին որոշ գործոնների ազդեցությամբ`ալկոհոլ,ծխախոտ,թմրանյութ:Նրա թիրօքսին հորմոնի չարտադրվելու դեպքում երեխաների մոտ առաջանում է կրիտինիզմ, որի դեպքում երեխայի ֆիզիոլոգիական և հոգեբանական զարգացումն ընթանում է դանդաղ, նա անտարբեր է շրջապատի նկատմամբ, քնկոտ, թույլ, սրտի աշխատանքը դանդաղ: Վահանաղև գեղձի բացակայության  կամ ընկճման դեպքում տարեց մարդկանց մոտ առաջանում է լորձայտուց հիվանդություն: Այս փոփոխությունը առաջանում է երկարատև վարակային հիվանդության դեպքում:

Ախտանիշներ`

Երեխաների և մեծահասակների մոտ աճը դանդաղում է: Երեխաների մոտ գլուխը մեծանում է, իսկ մարմինը` ոչ: Մեծահասակների մոտ առաջանում է մաշկի ենթամաշկային շերտի այտուցում, ճակատը, կոպերը, շուրթերը նույնպես այտուցվում են, երբեմն լեզուն չի տեղավորվում բերանում: Այս հիվանդություններով հիվանդներին շփոթում են ռախիտ և Դաունի հիվանդություններով տառապողների հետ, բայց նրանք ունեն տարբեր ախտանիշներ:Ռախիտով հիվանդները մտավոր հետամնացություն չունեն: Դաունյան հիվանդների մարմինը համաչափ է զարգանում:

Վահանագեղձի գերֆունկցիա

Թիրօքսինի պակասի դեպքում մակուղեղի հրահանգով առաջանում է վահանագեղձի գերաճ, որի հետևանքով հիվանդների մոտ ախտանշվում է  խպիպ հիվանդությունը: խպիպը  (քարճիկ) լինում է երկու տեսակ` տեղային (էնդեմիկ) և հորմոնալ: Էնդեմիկ ձևը շատ է հանդիպում լեռնային և նախալեռնային շրջաններում, որտեղ հողի և ջրի մեջ յոդը բացակայում է : Խորհուրդ է տրվում դիմել բժշկի և օրական օգտագործել 100-200 գր. յոդ:

Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է Բազեդովյան հիվանդություն( ի պաատիվ գերմանացի բժիշկ Բազեդովի): Հիվանդի մոտ մեծացած է վահանաձև գեղձը, խանգարվում է նյութափոխանակությունը, հիվանդի մոտ առաջանում է անքնություն և դեպրեսիա, շատակերություն, հակառակ դրան օրգանիզմի քաշը պակասում է, խանգարվում են սիրտ-անոթային համակարգը և սեռական գեղձերի աշխատանքը:

Ամենաարտահայտիչը աչքերի ձևի փոփոխությունն է: Աչքերը բացված են, սառած հայացքով, անթարթ կոպերով, որը կարող է առաջացնել ակնագնդի վարակային հիվանդություններ`կոնյուկտիվիտ (տես տեսանյութը):

Ամփոփելով դասը մեկ անգամ ևս համոզվեցինք, որ սպիտակուցները կարևորագույն պոլիմերներ են մարդու օրգանիզմի կենսական պրոցեսների համար: Խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակուցներով հագեցած լիարժեք սնունդ, ժամանակին դիմել բժշկի և միշտ հիշել այս կարևորագույն միտքը <<Որտեղ սպիտակուց, այնտեղ` կյանք>> Ֆ. Էնգելս:

78    դպրոց

02.11.12.

slide show

Advertisements

This slideshow requires JavaScript.

Gallery  —  Posted: October 24, 2012 by Հերմինե Անտոնյան in Ինֆորմատիկա, Uncategorized

 

կԱՐՈՏ

Posted: October 24, 2012 by 78dproc in Հայ գրականություն

Սիրելիս շնորհակալ եմ իմ տան տեղը նորեն ցուցնելու համար:

Ավստրալիա

Posted: October 24, 2012 by 78dproc in Աշխարհագրություն

Դասընթաց

Posted: October 24, 2012 by 78dproc in Մաթեմատիկա

Դասընթացի ընթացքում ծանոթացանք ուսումնական նյութին համապատասխան ծրագրերին, պատրաստեցինք առարկայական  PPT-ներ , որոնք կօգնեն դասապրոցեսը դարձնել էլ ավելի մատչելի և հետաքրքիր: Ստեղծեցինք Բլոգներ և մեր պատրաստած նյութերը տեղադրեցինք բլոգի ներսում: Շնորհակալ ենք մեզ այս հնարավորությունը ընձեռնելու համար: Images of Mathematicians at Work by Children_arm

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Posted: October 24, 2012 by 78dproc in Հայոց լեզու, Uncategorized

ՀԱՅ  ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ
ԱՇԽԱՐՀԻ ՉՈՐՍ  ԾԱԳԵՐՈՒՆ…